Կողբ (Տավուշի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողբ (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողբաքար (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Կողբ | ||
Կողբ գյուղի համայնապատկերը, 2017 թվական | ||
| 41°10′57.8″N 44°58′32.3″E / 41.182722°N 44.975639°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Տավուշ | |
| Համայնք | Կողբ համայնք | Կողբ | |
| ԲԾՄ | 750 մետր | |
| Կլիմայի տեսակ | Բարեխառն, մեղմ | |
| Պաշտոնական լեզու | հայերեն | |
| Բնակչություն | 4420[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +374 (266 5) | |
| Փոստային ինդեքս | 4110 | |
| Ավտոմոբիլային կոդ | 58 | |
|
| ||
Կողբ, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում[2]:
Բնակավայրը գտնվում է Իջևանից Բագրատաշենի անցակետ տանող ավտոմոբիլային ճանապարհին: Ունի դարավոր պատմություն, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով[3]: Շրջապատված է անտառապատ լեռներով:

Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողբ գյուղը տեղաբաշխված է Տավուշի մարզի հյուսիս-արևմուտքում։ Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 50 կմ, մայրաքաղաք Երևանից՝ 195 կմ, մոտակա քաղաք Նոյեմբերյանից՝ 4 կմ։ Գյուղի հարավ-արևմուտքում է ձգվում Գուգարաց լեռնաշղթան, որը բաժանված Կոտմանի լեռնաբազուկով։ Ծովի մակարդակից բարձր է 750 մետր։ Բնակավայրի սահմանային գոտով է հոսում Կողբ գետը։ Հայ-ադրբեջանական շփման գծից հեռու է շուրջ 5 կմ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման մեղմ է, ամռան և ձմռան ջերմաստիճանները՝ չափավոր։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +13 °C, իսկ տեղումները 600-700 մմ։ Գարունը կարճատև է և անձրևային, աշունը՝ մեղմ ու տևական։
Զիկատար
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիկատարը բնության հատուկ պահպանվող տարածք է Տավուշի մարզի հյուսիս-արևմուտքում։ 26 արգելավայրերից մեկն է[4]։ Կազմավորվել է 2010 թվականի ապրիլի 8-ին՝ ՀՀ կառավարության N 380-Ն որոշմամբ[4]։ Ունի 150 հա տարածք և զբաղեցնում է Գուգարաց լեռնաշղթայի Ձիգկատար լեռնագագաթի հյուսիսարևելյան լանջերը՝ Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները։ Ծովի մակարդակից բարձր է 1250-1650 մ[4]։
Արգելավայրը ստեղծվել է Ձիգկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու համար[4]։
Կողբ գետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուգարաց լեռներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտմանի լեռներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբը Հայաստանի հնագույն բնակավայրերից է և ունի բազմադարյա պատմություն։ Այդ մասին են վկայում Կողբի տարածքում հայտնաբերված պատմական հուշարձանները, որոնցից մի մասը թվագրվում է մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով։ Կողբ բնակավայրն ու Կողբաքար ամրոցը համապատասխանում են պատմական Կողբափոր գավառին, որի մասին հիշատակել է դեռևս Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ[5]։
Մեծ Հայքի ժամանակաշրջանում՝ մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականներին, Կողբը իր ընդարձակ տարածքներով հանդերձ եղել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի գավառներից և կրել է Կողբափոր անունը[5]։ Գավառը սահմանակից էր Մեծ Հայքի Ուտիք նահանգին։
5-ից 7-րդ դարերի «Աշխարհացույց»-ում Կողբափորը հիշատակվում է որպես Գուգարքի 3-րդ գավառ։
9-ից 11-րդ դարերում Կողբափոր գավառը եղել է Տաշիր-Ձորագետի թագավորության կազմում։
12-ից 13-րդ դարերում Կողբափոր գավառը Զաքարյանների իշխանության կազմում էր։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբը հարուստ է տարբեր դարերով թվագրվող պատմամշակութային հուշարձաններով[6][7][8]։
Կողբ գյուղի թվով 72 հուշարձան Հայաստանի կառավարության կողմից 2004 թվականին հաշվառվել և ներառվել են Կողբի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում[6]։ Գյուղի տարածքում կան բազմաթիվ այլ պատմամշակութային կառույցներ, որոնք ներառված չեն պետական ցուցակում։ Այդպիսի հուշարձաններից են գրեթե ամբողջությամբ ավերված կառույցները և այլն։
Պետական հշվառվում ունեցող հուշարձաններն են՝
- գյուղից 1.5 կմ հարավ-արևելք գտնվող և մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակով թվագրվող «Բերդաղ» ամրոցը,
- ամրոցից 300 մ արևելք գտնվող և մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակով թվագրվող «Հարսոնց լիճ» բնակատեղին, ամրոցից 2-3 կմ արևելք՝ «Հարսնաքար» վայրում գտնվող և մ․թ․ա․ 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտը,
- «Պատաշար» ամրոցից 2 կմ արևելք՝ նույնանուն կիրճում գտնվող և մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակով թվագրվող «Դուրգանաձոր» ամրոցը, վերջինի մոտ գտնվող քարհանքը,
- գյուղից 5 կմ արևմուտք՝ բարձր բլրի վրա գտնվող և մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակով թվագրվող «Զիկատար» ամրոցը,
- գյուղից 10 կմ արևմուտք՝ «Կոզմանի դաշտ» վայրում, բարձր բլրի վրա գտնվող և մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակով թվագրվող «Կոզման» ամրոցը,
- գյուղից 13 կմ հարավ-արևմուտք գտնվող և մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակով թվագրվող «Կոնդոխավանք» ամրոցը, նույն գտնվող և 12-ից 14-րդ դարերով թվագրվող «Կոնդոխավանք» եկեղեցին,
- գյուղից 6-ից 7 կմ հարավ-արևելք գտնվող և մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբով թվագրվող «Պատաշար» ամրոցը, վերջինից հյուսիս գտնվող և մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբով թվագրվող «Հորերի դոշ» գյուղատեղին,
- «Մչիքինդ» վայրում գտնվող մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտը,
- գյուղից 8 կմ հարավ-արևմուտք՝ «Տվարաեղցի» գյուղատեղիից 2 կմ հարավ-արևմուտք, «Բերդատեղ» վայրում գտնվող և 8-ից 10-րդ դարերով թվագրվող ամրոցը, նույն վայրում գտնվող և 8-ից 10-րդ դարերով թվագրվող գյուղատեղին,
- գյուղի մեջ գտնվող և 19-րդ դարով թվագրվող բնակելի տունը, գյուղից 1 կմ հարավ գտնվող և 5-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, նույն վայրում գտնվող և 12-ից 13-րդ դարերով թվագրվող եկեղեցին, վերջինի հյուսիս-արևելյան անկյունում ագուցված և 6-ից 7-րդ դարերով թվագրվող կոթողը, եկեղեցու հարավային պատին ագուցված և 6-ից 7-րդ դարերով թվագրվող կոթողը, եկեղեցու հյուսիս-արևմտյանմ անկյունում ագուցված և 6-ից 7-րդ դարերով թվագրվող կոթողը, եկեղեցու հյուսիսային պատին ագուցված և 6-ից 7-րդ դարերով թվագրվող կոթողը, նույն գերեզմանոցում՝ մատուռի մոտ գտնվող և 1245 թվականով թվագրվող խաչքարը, նույն գերեզմանոցի կենտրոնական մասում գտնվող և 1872 թվականով թվագրվող խաչքարը, նույն գերեզմանոցում՝ մատուռի մոտ գտնվող և 1245 թվականով թվագրվող Սարգիս քահանայի խաչքարը, նույն գերեզմանոցի եկեղեցուց 10 մ հարավ գտնվող և 12-ից 13-րդ դարերով թվագրվող մատուռը,
- գյուղից 1.5 կմ արևմուտք գտնվող և 5-ից 20-րդ դարերով թվագրվող «Խեչքար» անունը կրող գերեզմանոցը, նույն գերեզմանոցում գտնվող և 1658 թվականով թվագրվող Սարգսի խաչքարը, նույն գերեզմանոցի կենտրոնում գտնվող և 12-ից 13-րդ դարերով թվագրվող մատուռը, վերջինի մոտ՝ իրար կողքի գտնվող և 6-ից 7-րդ դարերով թվագրվող երեք կոթողները, գյուղից 1 կմ հարավ-արևմուտք գտնվող և 17-ից 18-րդ դարերով թվագրվող «Ագեղցի» գյուղատեղին, նույն վայրում գտնվող և 17-րդ դարում վերակառուցված «Ագեղցի» եկեղեցին, վերջինի մոտ գտնվող և 12-ից 13-րդ դարերով թվագրվող խաչքարը,
- գյուղից 6 կմ հարավվ-արևմուտքում՝ «Կոզման» անունը կրող հանդամասում գտնվող «Կոզման» գյուղատեղին, նույն տեղում գտնվող և 15-ից 19-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտքում՝ հանդամիջյան ճանապարհից աջ, սարալանջին գտնվող և 17-ից 18-րդ դարերով թվագրվող «Վարդգեղ» գյուղատեղին, նույն գյուղատեղիում գտնվող և 17-ից 18-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, վերջինի կենտրոնական մասում գտնվող և 17-ից 18-րդ դարերով թվագրվող մատուռը, վերջինից 30 մ հարավ-արևմուտք գտնվող և 1651 թվականով թվագրվող Ազիզի խաչքարը,
- գյուղից 2.5-ից 3 կմ հարավ-արևմուտք գտնվող և միջնադարով թվագրվող «Տվարաեղցի» («Տվարագեղցի») գյուղատեղին, նույն տեղում գտնվող և միջնադարով թվագրվող գերեզմանոցը, նույն տեղում գտնվող և 6-ից 7-րդ դարերով թվագրվող եկեղեցին, գյուղատեղիից 0.5 կմ հյուսիս՝ սարի գագաթին գտնվող և 10-ից 12-րդ դարերով թվագրվող մատուռը,
- գյուղից 2.5 կմ հարավ-արևմուտքում՝ Կողբ-Կոզման ճանապարհի աջ եզրին, «Տվարաեղցի» գյուղատեղիից ոչ հեռու և 1-ից 5-րդ դարերով թվագրվող դամբարանադաշտը,
- գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվող և 14-ից 15-րդ դարերով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին[6]։
Մշկավանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշկավանքը գտնվում է Կողբ գյուղից 3 կմ հարավ՝ անտառապատ, բարձրադիր սարահարթի վրա։ Հանդիսանում է հայ առաքելական վանական համալիր[7][8][9]։ Կառուցման թվականի մասին հստակ հիշատակություններ չկան։ Կառույցի ճարտարապետական հորինվածքի հիման վրա կարելի է ասել, որ այն կառուցվել է 12-ից 13-րդ դարերում[7][8][9][10]։ Վանական համալիրը կազմված է եղել մի շարք շինություններից, որոնցից այժմ պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, նրան կից գավիթը, հարակից գերեզմանոցը, կիսավեր մատուռը։ Հիմնական շինությունը կառուցված է դեղնակարմրավուն ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով[7][8][9]։ Վանքի մոտակայքում պահպանվել են վանքապատկան շինությունների ավերակներ։ Այն հայտնի է իր հարուստ խաչաքանդակներով և վիմական արձանագրություններով[8][8][9]։ Կողբից դեպի վանական համալիր առկա է գրունտային դժվարանցանելի ավտոճանապարհ։
- Մշկավանքի տեսքը հարավ-արևելքից
- Սուրբ Աստվածածին եկեղեցին
- Գավիթի տեսքը ներսից
- Գավիթի տեսքը դրսից
- Մշկավանքը վերևից
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերդաթաղ (հնավայր)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնդոխավանք (ամրոց)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնդոխավանք, ավերված ամրոց Տավուշի մարզի Կողբից 4 կմ հարավ-արևմուտք։ Ամրոցի ավերակները գտնվում են անտառապատ վայրում։ Ընդգրկած տարածքը հյուսիսային, հյուսիսարևելյան և արևմտյան կողմերից շրջապատված է դժվարամատչելի թոեքադիր լանջերով, իսկ ամրոցը գտնվում է դրա գագաթին՝ հարթության վրա։ Ունի անկանոն ուղղանկյուն հատակագիծ ունեցող պարսպապատերով։ Ամրոցը ավերված է։ Համեմատաբար լավ են պահպանվել արևելյան և հարավարևելյան կողմերի 2․5-3 մետր լայնություն ունեցող պատերի ստորին շերտերը։ Այն կառուցված է անմշակ և խոշորածավալ քարերով, որոնց արանքում կա մանր քարերով լիցք։ Մուտքի կողմը չի նշմարվում, սակայն կարելի է ենթադրել որ եղել է համեմատաբար ավելի մատչելի հարավային կողմից։ Տարածքում կան ավերված այլ շինությունների ավերակներ։ Պահպանության տարածքը կազմում է 2,76 հա հողատարածք, իսկ հուշարձանինը՝ 0,44 հա[2][3]։
Ագեղցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագեղցի (5-7 դար) Գյուղատեղի եկեղեցի։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ Ագեղցի կոչվող հին գյուղատեղում պահպանվում են եռանավ եկեղեցու դահլիճի կիսավերպատը, արևելյան թևը՝ կիասշրջաաձև խորանով և կից ավանդարներով, մյուս կողմերի պատերը՝ կես բարձրությամբ։ Եկեղեցին մուտքեր է ունեցել հարավային և հյուսիսային կողմերից։ Պատերի ոչ մեծ հաստությունը, կամարների և թաղերի բացակայությունը, հիմք են տալիս ենթադրելու, որ եկեղեցին եղել է փայտածածկ։
Պատաշար (ամրոց)
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատաշար, ավերված ամրոց Տավուշի մարզի Կողբից 5․5 կմ հարավ-արևմուտք։ Արևմտյան, արևելյան և հարավային կողմերից զառիթափ, իսկ հյուսիսային կողմից՝ մեղմաթեք լանջերով բարձունքի գագաթին։ Ամրոցի մնացորդները շրջապատված են գագաթի եզրագծին համապատասխան՝ արևմուտքում ձգվածությամբ, եռանկյունաձև հատակագիծ ունեցող պարսպապատերով։ Ամրոցը ավերված է։ Տեղ-տեղ կան պահպանված հատվածներ, որից կարելի է ենթադրել, որ ամրոցի պատշարը ունեցել է 3 մետր լայնություն, որը կառուցված է եղել անմշակ և խոշորածավալ քարերից։ Ամրոցը հյուսիս-արևմտյան, հարավ-արևմտյան, և արևմտյան անկյուններում ունեցել է աշտարակներ (պահպանվել են մնացորդները)։ Մուտքը եղել է հյուսային կողմից։ Ամրոցի տարածքից հայտնաբերվել են մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբով թվագրված խեցեղենի բեկորներ։ Պահպանության տարածքը կազմում է 3,67 հա հողատարածք, իսկ հուշարձանինը՝ 0,5 հա։
Դուրգանաձոր (ամրոց)
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվարաեղցի
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կողբի տարածքը հարուստ է հատկապես միջնադարյան հուշարձաններով, այդ ժամանակներին հատուկ կառույց է «Տվարաեղցի» կոչվող բազիլիկ եկեղեցին, որը կիսավեր վիճակում գտնվում է հին գյուղատեղում՝ գետի ձախ ափին։ Կանգուն է արևելյան պատը, խորանի գմբեթարդի զգալի մասով։ Մյուս կողմերում պատերի մի մասը պահպանվել է տարբեր չափերով։ Եկեղեցու շուրջը հին գերեզմանոց է։ Ճանապարհաշինության ժամանակ բացվել և ի հայտ են եկել քարարկղային գերեզմաններ։
Կոզման (ամրոց)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբի կենտրոնական եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբի կենտրոնական եկեղեցին կոչվել է Սուրբ Աստվածածին։ Կառուցվել է 5-րդ դարում։ Պահպանվել են կիսավեր խորանները և երեք գերեզմանաքար։ 1936 թվականին եկեղեցին քանդել են։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբը Հայաստանի ամենամարդաշատ գյուղերից է։ Բնակչության վիճակագրական թվային տվյալներ հայտնի են սկսած 1831 թվականից[11]։
Վերջին 200 տարում բնակչության ամենաշատ թվաքանակն արձանագրվել է 1989 թվականին՝ 5063 մարդ[11]։
Համաձայն Հայաստանի 2011 թվականի համընդհանուր մարդահամարի արդյունքների՝ Կողբ գյուղում բնակվում է 4420 մարդ, որից 2197-ը արական սեռի, 2223-ը՝ իգական[13]։
Համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբ գյուղն ընդգրկված է Կողբ համայնքի մեջ, որի կազմում է ներառված նաև Զորական գյուղը։ Կողբ համայնքի կենտրոնը Կողբ գյուղն է[14], որտեղ տեղակայված է համայնքապետարանը։
Կողբն ունի 2 միջնակարգ դպրոց[15][16][17], 2 մանկապարտեզ[17][18], երաժշտական դպրոց[19], գեղարվեստի դպրոց[20], մշակույթի կենտրոն[21], պատմության թանգարան[22][23], բուժկետ։
1920 թվականին Կողբում է կառուցվել առաջին գյուղական հիվանդանոցը[22]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբ գյուղում զարգացած է կրթական ոլորտը[24]։ Գյուղում գործում է 2 միջնակարգ[15][16][17], 1 երաժշտական[19], գեղարվեստի 1[20] դպրոց, 2 մանկապարտեզ[18]։
Մինչև 1928 թվականի դպրոցի շենքի կառուցումը Կողբում գործել է ծխական դպրոց, իսկ ավելի ուշ դասերը անց են կացվել մասնավոր տներում։
Թիվ 1 միջնակարգ դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը կրում է Ջահան Կարախանյանի անունը[15][17]։ Այն հիմնադրվել է 1928 թվականին[15]։ Գտնվում է գյուղի 30-րդ փողոցի 20-րդ շենքում[17]։ Յուրաքանչյուր տարի կրթական հաստատությունում սովորել են շուրջ 300 աշակերտ[15][17]։ 2020 թվականի դրությամբ դպրոցում սովորում է 284 աշակերտ, աշխատում է 55 աշխատակից[17]։ Դպրոցի տնօրենն է Գայանե Ավագյանը[15][17]։
Թիվ 2 միջնակարգ դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը կրում է Բագրատ Սահակյանի անունը։ Այն հիմնադրվել է 1972 թվականին[16]։ Գտնվում է գյուղի 1-ին փողոցի 9-րդ շենքում[17]։ 2020 թվականի դրությամբ դպրոցում սովորում է 250 աշակերտ, աշխատում է 54 աշխատակից[17]։ Դպրոցի տնօրենն է Հայկանուշ Ալեքսանյանը[16][17]։
Երաժշտական դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբի երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1993 թվականին Կողբի գյուղապետարանի նախաձեռնությամբ Նոյեմբերյան քաղաքի երաժշտական դպրոցի հիմքի վրա[19]։ Դպրոցում սովորում են շուրջ 76 աշակերտ և աշխատում մեկ տասնյակ աշխատակից[19]։ Գործում է դաշնամուրի, քանոնի, կլարնետի և շվիի բաժիններ[19]։ Երաժշտական դպրոցը մասնաճյուղեր ունի Բերդավան և Բագրատաշեն գյուղերում, որտեղ ընդհանուր առմամբ սովորում են շուրջ 150 աշակերտ[19]։
Գեղարվեստի դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբի գեղարվեստական դպրոցը հիմնադրվել է 1999 թվականին նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ, ով հանդիսանում էր Կողբի գյուղի բնակիչ[20]։ Դպրոցում ուսուցանվում է գծանկարչություն, գեղանկարչություն, կոմպոզիցիա և արվեստի պատմություն[20]։ Յուրաքանչյուր տարի կատարվում է ընդունելություն` մրցութային կարգով[20][25]։
Թիվ 1 մանկապարտեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբի թիվ 1 մանկապարտեզը հիմնադրվել է 1965 թվականին[18]։ Գտնվում է գյուղի Գետափնյա փողոցի 4-րդ շենքում[17]։ Զբաղվում է նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ[18]։ 2020 թվականի դրությամբ ունի 14 աշխատակից[17]։ Դպրոցի տնօրենն է Ալինա Մամյանը[17][18]։
Թիվ 2 մանկապարտեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբի թիվ 2 մանկապարտեզը հիմնադրվել է 1974 թվականին[18]։ Գտնվում է գյուղի Նորաշենի փողոցում[17]։ Զբաղվում է նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ[18]։ 1994-1995 թվականներին մանկապարտեզը վերափոխվեց մանկապարտեզ-դպրոցի[18]։ Այդ կարգավիճակում այն գործեց 10 տարի, որից հետո կրկին ստացավ մանկապարտեզի կարգավիճակ[18]։ 2020 թվականի դրությամբ ունի 20 աշխատակից[17]։ Դպրոցի տնօրենն է Ծովինար Ասրիյանը[17]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբ գյուղում ակտիվ է մշակութային կյանքը։ Գործում են մի շարք հաստատություններ, պարբերաբար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ[21][21][22][26]։
Կողբի մշակույթի կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կողբի մշակույթի տունը սկսել է գործել 1945 թվականից Կողբ գյուղի գյուղխորհրդի կազմում։ 1976 թվականին շահագործման է հանձնվել մշակույթի տան տիպային նորակառույց շենքը։ 2002 թվականից մշակույթի տունը վերանվանվել է Կողբի մշակույթի կենտրոնի։ Մշակույթի կենտրոնում է գործում Կողբի պատմության թանգարանը, ինչպես նաև իր կազմի մեջ է գտնվում 2 գրադարան։ Մշակույթի կենտրոնում կազմակերպվում են պոեզիային և գրականությանը վերաբերող ցերեկույթներ, հիշատակի, տոնական և համերգային միջոցառումներ, մեծարման երեկոներ ու այլ մշակութային ծրագրեր։ Մշակույթի կենտրոնը գտնվում է գյուղի կենտրոնական մասում՝ գլխավոր ճանապարհին կից[21]։ Տնօրենն է Արման Տեր-Արսենյանը[17]։
Կողբի պատմության թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբի պատմության թանգարանը տեղակայված է գյուղի մշակույթի կենտրոնի երկրորդ հարկում և, որպես գյուղական թանգարան, իր ձևաչափով եզակի է ամբողջ Տավուշի մարզում[22][22][23]։ Այն հիմնադրվել է 1970 թվականին Սուրեն Աբովյանի կողմից[22][23][26]։
Թանգարանում հնարավորինս ներկայացված է Կողբի և հարակից տարածքների պատմությունը, կենցաղը, կյանքը[23]։ Այն ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ ցուցադրվում են հարյուրավոր ցուցանմուշներ[23]։ Ընդհանուր առմամբ թանգարանն ունի շուրջ 1700 ցուցանմուշ[22][26], որոնք հայտնաբերվել են պեղումների, պատահական շինարարական աշխատանքների, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում[23]։ Թանգարանի հավաքածուի մաս են կազմում 3000-ից 3700 տարվա կավե ամաններ ու բրոնզյա իրեր[23][26], պատմական մետաղադրամներ[23][26], կենցաղում օգտագործված իրեր[23][26], ազգագրական այլ ցուցանմուշներ[23], տարբեր ժամանակների և թեմատիկայի լուսանկարներ[22][23][26]։ Թանգարանի ամենահին ցուցանմուշը Կողբում գտնվող և մ.թ.ա. 9-րդ դարով թվագրվող դամբարանից հայտնաբերված մետաղյա թուրն է[22]։
- Թանգարանի մետաղյա իրերի ցուցանմուշներից
- Թանգարանի կավե իրերի ցուցանմուշներից
- Թանգարանի մետաղադրամների ցուցանմուշներից
- Թանգարանի կենցաղային իրերի ցուցանմուշներից
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։
Բնական ռեսուրսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբը և իր շրջակա տարածքները՝ անտառները, հարուստ են օգտակար հանածոներով՝ երկաթ, սնդիկ, ցիոլիտ, իսկ անտառները՝ արքայախնձորով, նուշով, նուռով, զեյթունով (տնային պայմաններում), լիմոնով, ընտանի խնձորով և այլն։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1921 թվականին Կողբում են կառուցվել Խորհրդային Հայաստանի առաջին գյուղական ՀԷԿ-ը, փայտամշակման կոմբինատը, սղոցարան։ 1922 թվականին ստեղծվել է առաջին փորձնական անտառտնտեսությունը։

Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Տեղեկություններ Նոյեմբերյան համայնքի մասին:
- ↑ Կողբի հուշարձանների մասին տեղեկություններ:
- 1 2 3 4 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 8 ապրիլի 2010 թվականի N 380-Ն «Զիկատար» պետական արգելավայր ստեղծելու, «Զիկատար» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը, տարածքի չափը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, (արխիվացված 01․05․2021թ․)։
- 1 2 Մովսես Խորենացի, «Պատմություն Հայոց»։
- 1 2 3 Հայաստանի կառավարության որոշում N 1929-Ն, 30 դեկտեմբերի 2004 թ․, (https://web.archive.org/web/20210419130512/https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=13320 արխիվացված)։
- 1 2 3 4 Մշկավանքի մասին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության պետական ոչ առևտրային կազմակերպության կայքում (արխիվացված)
- 1 2 3 4 5 6 Գ. Շախկյան, Լոռի, պատմության քարակերտ էջերը, էջ 163-164, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-04-27 Wayback Machine)։
- 1 2 3 4 Յու․ Ա․ Թամանյան, «Մշկավանքի վերականգնում», (արխիվացված 27.04.2021թ.):
- ↑ Վարդան Վարդապետ Արևելցի «Հաւաքումն պատմութեան», Վենետիկ 1862, էջ 142։
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, Երևան 2008 թվական, էջ 112-113, (արխիվացված)։
- ↑ Տավուշի մարզի բնակչության թվաքանակի մասին 2008 թվականի վիճակագրական տեղեկություններ, (արխիվացված 20․04․2021թ․)։
- 1 2 Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքներ, (արխիվացված 21.04.20212.)։
- ↑ Կողբ համայնքի մասին տեղեկություններ Տավուշի մարզպետարանի կայքում, ([արխիվացված 30․04․2021թ․])։
- 1 2 3 4 5 6 Կողբի թիվ 1 դպրոցի մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- 1 2 3 4 Կողբի թիվ 2 դպրոցի մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող կրթական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․04․2021թ․)
- 1 2 3 4 5 6 7 8 9 Կողբի մանկապարտեզների մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- 1 2 3 4 5 6 Կողբի երաժշտական դպրոցի մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- 1 2 3 4 5 Կողբի գեղարվեստի դպրոցի մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- 1 2 3 4 Կողբի մշակույթի կենտրոնի մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- 1 2 3 4 5 6 7 8 9 Շարքային կողբեցու նվիրումի արդյունքը. գյուղի պատմության թանգարանը եզակի է ողջ Տավուշում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Կողբի պատմության թանգարանի մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- ↑ Կողբի կրթական հաստատությունների մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- ↑ Կողբի գեղարվեստի դպրոցի մասին տեղեկություններ դպրոցի կայքում։
- 1 2 3 4 5 6 7 Սուրեն Միրզոյանի «Կողբափոր-Նոյեմբերյան․ Անցյալը, կյանքը, կենցաղը»,Երևան, 2007 թվական, էջ 125-126
| |||||||||||||||||||||||||||||||||

